ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ռուսաստանը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 80 քաղաքացու

Ռուսաստանը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 80 քաղաքացու
29.05.2015 | 12:41

Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 80 քաղաքացու, որ ցանկացել են հեռանալ զինված հակամարտության գոտուց՝ հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: «Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այդ չվերթով Սիրիան լքել է 80 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի 66, Բելառուսի 7, ՈՒկրաինայի 4 և ՈՒզբեկստանի 3 քաղաքացի»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: ՈՒղևորների թվում եղել է 34 երեխա: Չվերթի ժամանակ մարդկանց ուղեկցել են նախարարության աշխատակիցները և հոգեբանները: Մայիսի 28-ին այդ չվերթը Լաթաքիա է տեղափոխել 21,5 տոննա մարդասիրական օգնություն:

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ